Главная » Файлы » ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | [ Добавить материал ] |
27 Апреля 10, 15:24:01 | |
Համաձայն ,,Համապատասխանության գնահատման մասին,, ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների սերտիֆիկացումն իրականացվում է պարտադիր (հանրային սննդի ծառայություններ) կամ կամավոր հիմունքներով։ Եթե Ձեր կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները ենթակա չեն պարտադիր սերտիֆիկացման, ապա դրանց կամավոր սերտիֆիկացումը շատ արդիականկլինի ներկա շուկայական հարաբերություններում։ Համապատասխանության սերտիֆիկատն անհրաժեշտ է Ձեր կողմից մատուցվող ծառայության որակի հավաստման համար։ Ծառայությունների սերտիֆիկացման նպատակն է`
Ծառայությունների սերտիֆիկացումը - հիմնական միջոցն է շուկայական հարաբերությունների ժամանակ, որը երաշխավորում է մատուցվող ծառայության որակը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։ Սերտիֆիկատի առկայությունն օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել ծառայություն մատուցողների միջև, քանի որ սերտիֆիկատի առկայությունը դա որակի երաշխիք է։ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը որպես ծառայությունների սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հավատարմագրման վկայագիր N AST-001. M-0003-2009, նույնականացման նշագիրը` B 01, ուժի մեջ է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 28-ը։ Ծառայությունների սերտիֆիկացման ընթացակարգերը սահմանող ստանդարտը` ՀՍՏ 5.9 ,,Համապատասխանության հավաստման համակարգ.Ծառայությունների սերտիֆիկացում,,։
Մեր հայտատուները մեզ համար առաջին հերթին գործընկերներ են։
Ստանդարտների ազգային ինստիտուտն իր համագործակցությունը հայտատուների հետ կառուցում է փոխշահավետ հիմքերի վրա։ Մենք բարձր ենք գնահատում հայտատուների վստահությունը, որը նրանք ցուցաբերում են մեր կազմակերպության նկատմամբ։
Մեր առավելությունները`
Արդյունքում `
Մեր աշխատանքը տարբերվում է բարձր կազմակերպվածությամբ, կատարման որակով և օպերատիվությամբ։
Մենք հավատարմագրված ենք նաև որպես հանրային սննդի ոլորտի սերտիֆիկացման մարմին, սերտիֆիկացնելով`
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության կազմում գործում են հավատարմագրված , նորագույն սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիաներ և ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվող դասընթացներին , Ձեր ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նաև Դուք։ Մեր աշխատաոճն է` անհատական մոտեցում յուրաքանչյուր հայտատուի հանդեպ` անկախ Ձեր մատուցած ծառայության ծավալից։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր կազմակերպության ստեղծման աշխատանքների կազմակերպմանը, նաև տրամադրում ենք խորհրդատվություն սարքավորումների տեղաբաշխման, տեխնոլոգիական ,,հոսքերի,, ճիշտ իրականացման ուղղությամբ։ Կարող ենք օգնել ճաշացուցակի, տեխնոլոգիական քարտերի ճիշտ կազմման և այլնի հարցերում։
Նորություններ
2010-04-06
Մարտի 25-ից 26-ը Երևանում տեղի ունեցած սոցիալական պատասխանատվության (ՍՊ) սեմինար
Սեմինարը կազմակերպվել էր Ստանդարտների ազգային ինստիտուտի և Ստանդարտացման միջազգային կազմակերպության ...
2010-03-12
Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգլարյանի այցը Ստանդարտների ազգային ինստիտուտ
Սույն թվականի մարտի 11-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ էր այցելել Երևանի քաղաքապետ պարոն Գագիկ Բեգ...
2010-02-10
Հաշվետվություն 2009
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեությունն ընդգրկում է 4 հիմնական ո...
2009-12-01
ԱՊՀ երկրների 2009 թ. մրցանակաբաշխություն
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2009 թվականի մրցանակաբաշխությ...
2009-11-03
Հայաստանի մասնակցությունը Եվրոպական ստանդարտացման գործընթացներին
Եվրոպական ստանդարտները բարելավում են Եվրոպացիների կյանքի որակը։ CEN-ը` Եվրոպական ստանդարտացման կոմիտ...
2009-11-02
SARM-ը Հայաստանում նշում է Ստանդարտների համաշխարհային օրը
Ինչպես ամբողջ աշխարհի ստանդարտացման կազմակերպությունները և մասնագետները, այնպես էլ Ստանդարտների ազգա...
2009-10-28
Հայաստանի մասնակցությունը Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 32-րդ վեհաժողովին
Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2009 թվականի սեպ...
2009-10-23
Հոկտեմբերի 12-ից 13-ը Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարի վերաբերյալ
Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցած սեմինարին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Ստանդարտ...
2009-10-13
Ստանդարտների համաշխարհային օր, հոկտեմբերի 14, 2009 թվական
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մո...
2010-04-23
Ազգային ստանդարտների նախագծեր
ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ... | |
Просмотров: 1318 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |