Главная » Доска объявлений » Մեր մասնագիտությունը

В категории объявлений: 4
Показано объявлений: 1-4


Сортировать по: Ամսաթվով · Անվանումով · Ռեյտինգով · Հավելումներ · Դիտումների թվով
)
Ընդամենը
Ընդունված և պետական գրանցում ստացած ազգային ստանդարտների քանակը 97
այդ թվում`
ՀՀ ստանդարտներ 12
միջպետական ստանդարտներ 56
միջազգային ստանդարտներ 29
Պետական գրանցում ստացած տեխնիկական պայմանների քանակը 383
Թողարկված տեղեկատվական նյութերի քանակը 11

28.2. Սերտիֆիկացում: 2009թ. տրվել է համապատասխանության 4959 սերտիֆիկատ,
մերժվել է արտադրանքի սերտիֆիկացման 7 հայտ:

Սերտիֆիկացման հիմնական ցուցանիշները, 2009թ.
(միավոր)
Ընդամենը
Տրված համապատասխանության սերտիֆիկատների քանակը 4959
այդ թվում`
ներմուծվող արտադրանքի համար 3502
արտահանվող արտադրանքի համար 46
ՀՀ-ում արտադրվող սերիական արտադրանքի համար 1411
Արտադրանքի սերտիֆիկացման մերժված հայտերի քանակը 7
որից` արտադրանքի անհամապատասխանության պատճառով 5
28.3. Հավատարմագրում: 2009թ. ՀՀ տարածքում հավատարմագրվել է
սերտիֆիկացման 6 մարմին և 24 լաբորատորիա:

28.4. Անորակության պատճառով չսերտիֆիկացված արտադրանք: 2009թ.
անորակության պատճառով չեն սերտիֆիկացվել հանրապետություն ներմուծված
արտադրանքի մի շարք տեսակներ:

Անորակության պատճառով չսերտիֆիկացված արտադրանքի
բաշխվածությունն ըստ երկրների, 2009թ.
Երկիրը Արտադրանքի անվանումը Ընդամենը
կերակրի աղ յոդացված 15000 կգ
դիզելային վառելիք 48550 կգ
Իրանի Իսլամական
Հանրապետություն
տրանսֆորմատորային յուղ 220 կգ
Ռուսաստանի Դաշնություն սարքավորումների յուղ 180 կգ
Ֆրանսիա, Իտալիա կոսմետիկական արտադրանք …
ԱՄՆ, Կանադա ալրային հրուշակեղեն 5063 կգ
տոմատի մածուկ 411.8 կգ
ԱՄՆ բանջարենեղի պահածո 915.7 կգ
կանաչ լոբու պահածո 423.3 կգ
Մարոկկո սարդինայի պահածո 411.8 կգ
բուսական յուղ 1030 լ
Բուլղարիա
մակարոնեղեն 1030 կգ
Մեր մասնագիտությունը | Նայել են: 790 | Ամսաթիվ: 07 Июля 11 | Մեկնաբանություններ (0)

MERCURY 200
ՄԻԱՖԱԶ ԲԱԶՄԱՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԷԼԵԿՏՐԱՀԱՇՎԻՉ
Արժեքը 28.000
Հաշվիչը նախատեսված է միաֆազ փոփոխական հոսանքի շղթայում ակտիվ էներգիայի հաշվարկի համար, այն աշխատում է ինչպես անկախ, այնպես էլ էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատ համակարգի կազմում:
MERCURY 200 հաշվիչն ապահովում է.
• ակտիվ էլեկտրաէներգիայի չափում,
• բազմասակագնային ռեժիմում էլեկտրաէներգիայի հաշվառք,
• ժամացույցի ավտոմատ անցում ամառային/ձմեռային ժամային գրաֆիկի,
• ակտիվ էներգիայի ակնթարթային հզորության հաշվարկ և տրված ժամանակահատվածի համար միջինացում,
• չափումների արդյունքների հաղորդում թվային և իմպուլսային ինտերֆեյսներով,
• տեղեկատվության արտապատկերում հեղուկ բյուրեղային ցուցանակի վրա:
1. Ճշտության դասը 1
2. Նոմինալ լարումը` Վ 220
3. Նոմինալ հոսանքը` Ա 5
4. Առավելագույն հոսանքը` Ա 50
5. Ցանցի հաճախականությունը` Հց 50
6. Զգայնությունը` Վտ 5.5
7. Սակագների քանակը 4
8. Թվային ինտերֆեյս CAN
9. Աշխատանքային ջերմային տիրույթը -40/+55oC
10. Եզրաչափերը` մմ 156x138x60
11. Կշիռը` կգ 0.6
12. Միջստուգաչափման տիրույթը` տարի 5
13. Երաշխիքային ժամկետը` տարի 3
14. Ծառայության ժամկետը` տարի 30
Մեր մասնագիտությունը | Նայել են: 766 | Ամսաթիվ: 07 Июля 11 | Մեկնաբանություններ (0)

    Համաձայն ,,Համապատասխանության գնահատման մասին,, ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների սերտիֆիկացումն իրականացվում է պարտադիր (հանրային սննդի ծառայություններ) կամ կամավոր հիմունքներով։

        Եթե Ձեր կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները ենթակա չեն պարտադիր սերտիֆիկացման, ապա դրանց կամավոր սերտիֆիկացումը շատ արդիականկլինի ներկա շուկայական հարաբերություններում։

        Համապատասխանության սերտիֆիկատն անհրաժեշտ է Ձեր կողմից մատուցվող ծառայության որակի հավաստման համար։

 
        Ծառայությունների սերտիֆիկացման նպատակն է`

● շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և ունեցվածքի նկատմամբ

ծառայության անվտանգության հավաստումը,
● հայտատուի կողմից հայտարարված մատուցվող ծառայության որակի

ցուցանիշների հավաստումը,

● ծառայությունների ճիշտ ընտրության հարցում սպառողին աջակցություն ցուցաբերումը։

Հիմնական պահանջները, որոնք դրված են ծառայությունների սերտիֆիկացման հիմքում `

● մատուցվող ծառայության որակի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

● կայուն և որակյալ ծառայության մատուցման ապահովում ըստ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի։

        Ծառայությունների սերտիֆիկացումը - հիմնական միջոցն է շուկայական հարաբերությունների ժամանակ, որը երաշխավորում է մատուցվող ծառայության որակը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։

        Սերտիֆիկատի առկայությունն օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել ծառայություն մատուցողների միջև, քանի որ սերտիֆիկատի առկայությունը դա որակի երաշխիք է։

        Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը որպես ծառայությունների սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հավատարմագրման վկայագիր N AST-001. M-0003-2009, նույնականացման նշագիրը` B 01, ուժի մեջ է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 28-ը։

        Ծառայությունների սերտիֆիկացման ընթացակարգերը սահմանող ստանդարտը` ՀՍՏ 5.9 ,,Համապատասխանության հավաստման համակարգ.Ծառայությունների սերտիֆիկացում,,։
 
Մեր հայտատուները մեզ համար առաջին հերթին գործընկերներ են։
 

        Ստանդարտների ազգային ինստիտուտն իր համագործակցությունը

հայտատուների հետ կառուցում է փոխշահավետ հիմքերի վրա։

Մենք բարձր ենք գնահատում հայտատուների վստահությունը, որը նրանք ցուցաբերում են մեր կազմակերպության նկատմամբ։
 
Մեր առավելությունները`
● ծառայություների սերտիֆիկացման մարմնի աշխատակազմը համալրված է իրազեկ և համապատասխան որակավորում ունեցող փորձագետներով, որոնք ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ սերտիֆիկացման բնագավառում։ Մեր փորձագետները միշտ պատրաստ են մանրամասն պարզաբանել սերտիֆիկացման աշխատանքների հետ կապված հարցերը,
● հնարավոր սեղմ ժամկետներում կատարում ենք սերտիֆիկացման աշխատանքները,
● անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հայտատուի նկատմամբ` կապված սերտիֆիկացման աշխատանքների հետ,
● երկարաժամկետ և փոխադարձ վստահելի հարաբերություններ ենք ստեղծում հայտատուների հետ ` մշտապես բավարարելով սերտիֆիկացման հետ կապված նրանց բոլոր կարիքները։
Արդյունքում `

● սկսած 1998 թվականից ունենք ավելի քան 2500 սերտիֆիկացված հանրային սննդի կազմակերություններ,

● որոնցից մոտ 75% -ը Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության հետ երկարատև համագործակցող հաճախորդներն են կամ նրանց խորհրդով դիմող նոր կազմակերպությունները։

Մեր աշխատանքը տարբերվում է բարձր կազմակերպվածությամբ,

կատարման որակով և օպերատիվությամբ։
 
Մենք հավատարմագրված ենք նաև որպես հանրային սննդի ոլորտի սերտիֆիկացման մարմին, սերտիֆիկացնելով`
● ռեստորան, սրճարան, արագ սննդի կետ, խորտկարան և այլն,

● բար, գարեջրի սրահ, պանդոկ. գիշերային ակումբ, դիսկոտեկ և այլն,

● ճաշարան, բուֆետ և այլն,

● պատրաստի սննդի տեղ հասցնելու ծառայությունները։

        Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության կազմում գործում են հավատարմագրված , նորագույն սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիաներ և ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվող դասընթացներին , Ձեր ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նաև Դուք։

Մեր աշխատաոճն է` անհատական մոտեցում յուրաքանչյուր հայտատուի հանդեպ` անկախ Ձեր մատուցած ծառայության ծավալից։

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր կազմակերպության ստեղծման աշխատանքների կազմակերպմանը, նաև տրամադրում ենք խորհրդատվություն սարքավորումների տեղաբաշխման, տեխնոլոգիական ,,հոսքերի,, ճիշտ իրականացման ուղղությամբ։

Կարող ենք օգնել ճաշացուցակի, տեխնոլոգիական քարտերի ճիշտ կազմման և այլնի հարցերում։
Մեր մասնագիտությունը | Նայել են: 812 | Ամսաթիվ: 27 Апреля 10

Ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների պետական կանոնակարգումը նպատակաուղղված է սույն ոլորտների իրավական դաշտի ձևավորմանը, որը կոչված է  ապահովելու.

  • մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը, 
  • տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը,
  • արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը,
  • չափումների միասնականությունը,
  • ռեսուրսախնայողությունը,
  • պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները,
  • արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահությունը, թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնների կանխումը,
  • հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը,
  • ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
  • տնտեսության մեջ չափումների հավաստիությունը:

ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը վերակազմավորվեց` միանալով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, որի արդյունքում ստեղծվեցին

  • Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությունը` նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով,
  • ՀՀ որակի տեսչությունը` նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
  • ՀՀ հավատարմագրման գործակալությունը`  նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
  • Չափագիտության ազգային ինստիտուտը և Ստանդարտների ազգային ինստիտուտը:
Մեր մասնագիտությունը | Նայել են: 805 | Ամսաթիվ: 27 Апреля 10