Главная » Доска объявлений » Մեր մասնագիտությունը

Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության գնահատում
Բողոք | 27 Апреля 10, 15:09:01

Ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման ոլորտների պետական կանոնակարգումը նպատակաուղղված է սույն ոլորտների իրավական դաշտի ձևավորմանը, որը կոչված է  ապահովելու.

  • մարդու կյանքի և առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը, 
  • տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը,
  • արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը,
  • չափումների միասնականությունը,
  • ռեսուրսախնայողությունը,
  • պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները,
  • արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ սպառողների վստահությունը, թյուրիմացության մեջ նրանց գցող գործոնների կանխումը,
  • հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը,
  • ներքին և արտաքին շուկաներում արտադրանքի տեխնիկական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև միջազգային տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
  • տնտեսության մեջ չափումների հավաստիությունը:

ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը վերակազմավորվեց` միանալով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, որի արդյունքում ստեղծվեցին

  • Ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությունը` նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով,
  • ՀՀ որակի տեսչությունը` նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
  • ՀՀ հավատարմագրման գործակալությունը`  նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով,
  • Չափագիտության ազգային ինստիտուտը և Ստանդարտների ազգային ինստիտուտը:
Добавил: musho5755 | E
Просмотров: 806 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]