| Главная » Доска объявлений » Նորություններ համալսարանից |
| Բողոք | | 27 Апреля 10, 12:47:00 |
Համալսարանը բաղկացած է կենտրոնական և մասնաճյուղ-կրթահամալիրներից, ֆակուլտետներից, ամբիոններից և բաժանմունքներից: Կրթահամալիրները` ՀՊՃՀ տարածաշրջանային կառուցվածքային ստորաբաժանումները, ստեղծվել են՝ հաշվի առնելով ՀՀ տվյալ տարածաշրջանի՝ ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական որակավորմամբ մասնագետների պահանջարկը: Ֆակուլտետները` համալսարանի կառուցվածքային ուսումնական հիմնական ստորաբաժանումները, իրականացնում են ուսումնական և գիտահետազոտական գործընթացները: Ֆակուլտետների կազմում ընդգրկված են ամբիոններ, լաբորատորիաներ և ուսումնական ու գիտական այլ օղակներ: Ամբիոնները` ֆակուլտետների հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումները, իրականացնում են որոշակի մասնագիտության, մասնագիտացման մեկ կամ մի քանի դասընթացների ուսուցում և համապատասխան մեթոդական ու հետազոտական աշխատանքներ: | |
| Просмотров: 535 | Рейтинг: 0.0/0 | |
| Всего комментариев: 0 | |
