Главная » Доска объявлений » Նորություններ համալսարանից

В категории объявлений: 7
Показано объявлений: 1-7


Сортировать по: Ամսաթվով · Անվանումով · Ռեյտինգով · Հավելումներ · Դիտումների թվով

emo vs qyartuՈրն է ամենաքյառթու բուհը?»  հարցին գրեթե բոլորը կպատասխանեն.  «Պոլիտեխնիկը»: Այստեղ են ասել «աչքը դուրս գա, անունը դուրս չգա»:  Բայց այդ "ամենաքյառթու” բուհի բակում բրեյք դանս են պարում, Ռոք ֆեստ են անցկացնում… Բայց ինչ ենք մենք հասկանում  «քյառթու» բառի տակ?? Դա ընդամենը սովորական սուբկուլտւրա է, ինչպես օրինակ Էմոները, պանկերը, գոտերը և այլոք: Ամենահետաքրքիրը այն է, որ մեր բուհում կան դրանցից գրեթե բոլորի ներկայացուցիչները: Նույնիսկ որոշ նմանություններ կան քյառթուների ու էմոների միջև. նախընտրած գույնը` սև, մազերը` առաջ սանրաց… այ   երաժշտական ճաշակներն են մի փոքր տարբեր: :-)

Իսկ ինչու են բոլորը դատապարտում քյառթու մտածելակերպը?? Դե իհարկե շատ ավելի վատ է համարել, որ աղջիկը չպիտի 5-ից ուշ տուն գա, քան թե կյանքի դժվարություններին հանդիպելով ինքնասպանության փորձ անել…

Յուրաքանչյուրը ինքն է ընտրում իր ոճը: Իսկ իմ կարծիքով լավագույն տարբերակը ոսկե միջինն է`emoցիոնալ քյառթու` ռաստամաններին բնորոշ բարձր տրամադրությամբ: Իսկ եթե լուրջ, ապա  յուրաքնչյուր սուբկուլտւրա ունի իր թե լավ, թե վատ կողմերը:

Նորաոճ "ծիծակ" (նկարված է Պոլիտեխնիկի տարածքից դուրս)Որպես post-ի վերջաբան պատմեմ մի իրական պատմություն, որը տեղի է ունեցել ԵՊՀ-ի ֆակուլտետներից մեկում: Ջակի ոճի երկու երիտասարդների այնքան են նեղացնում իրենց խմբի տղաները, որ իրենք ստիպված վերցնում են իրենց գործերը ԵՊՀ-ից, և որպեսզի իրենց հանգիստ թողեն  ընդունվում են… դե իհարկե Պոլիտեխնիկ:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:


Նորություններ համալսարանից | Նայել են: 632 | Ամսաթիվ: 29 Сентября 10 | Մեկնաբանություններ (2)

ՀՊՃՀ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ


հաստատություն, որի մուտքը և կրթական ռեսուրսները մատչելի են սովորողների ամենատարբեր սոցիալական և տարիքային խմբերին, տեղացիներին և արտասահմանցիներին,

հաստատություն, որը հարմարունակ է միջավայրի փոփոխություններին, արագ և համարժեք է արձագանքում հասարակության և տնտեսության փոփոխվող կարիքներին, աշխատուժի շուկայի պահանջարկին,

հաստատություն, որն էական դերակատարություն ունի տնտեսական զարգացման և տեխնոլոգիական նորաստեղծային ազգային և տարածաշրջանային ծրագրերում,

հաստատություն, որն ուսանողներին պատրաստում է լիարժեք կարիերայի, մասնագիտական առաջընթացի, նորաստեղծության և ղեկավար դերի համար,

հաստատություն, որն ապահովում է առաջնակարգ կրթություն՝ տեսության և պրակտիկայի համակցման, ընդհանուր կրթության ամուր հիմքի ստեղծման և ուսումնական գործընթացում դասախոսների ու ուսանողների արդյունավետ համագործակցության միջոցով,

հաստատություն, որտեղ ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները ինտեգրված են կրթական և հետազոտական գործընթացներին` ապահովելով ուսուցման և հետազոտությունների բարձր արդյունավետություն,
հաստատություն, որը քաջալերում է ազատ հաղորդակցության և բանավեճի հնարավորություն բոլորի համար, և որտեղ բոլորն են մասնակից ու պատասխանատու փոփոխությունների, զարգացման ընթացքի և արդյունքի համար,

հաստատություն, որը նախաձեռնող է և ձեռներեց արտաքին միջավայրի հետ իր փոխհարաբերություններում, ունակ ապահովելու ֆինանսական կայունություն և ամուր սոցիալական երաշխիքներ բոլոր աշխատողների համար,

հաստատություն, որն առաջնորդվում է գլոբալ հեռանկարով` ուղենիշ ունենալով իր գիտակրթական համակարգի միջազգայնացումն ու եվրոպական ինտեգրացումը:
Նորություններ համալսարանից | Նայել են: 510 | Ամսաթիվ: 27 Апреля 10

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ|ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ|ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական կրթության անվիճարկելի առաջատար, ավելի քան յոթ տասնյակ տարիների փառահեղ պատմություն ունեցող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ), 3 տարածաշրջանային մասնաճյուղերով, երկու տասնյակին հասնող ֆակուլտետներով և բազմաթիվ մասնագիտական ու ընդհանուր կրթական ամբիոններով հանդերձ, այսօր արժանի հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլ նրա սահմաններից դուրս և աչքի ընկնում իր բարձր վարկանիշով:

Անցած տասնամյակների ժամանակահատվածում 100 հազարը վաղուց գերազանցած մեր շրջանավարտների ստվար բանակը իր արժանի ներդրումն է ունեցել մեր երկրի կյանքում, մշտապես պահպանելով իր առանձնակի տեղն ու դերակատարությունը:

Ճարտարագիտական հմուտ կադրերի դարբնոց, Պոլիտեխնիկը, միշտ հավատարիմ է մնացել իր վսեմ ու պատասխանատու առաքելությանը`

- հանրապետության տնտեսության կարիքներին և լայն հասարակության պահանջմունքներին համահունչ իրականացրել կրթահետազոտական ծրագրեր և մատուցել դրանց առնչվող բազմաբնույթ ծառայություններ,
- ապահովել տեխնիկական բարձրագույն կրթության այնպիսի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տվել արագորեն և ճիշտ պահին արձագանքել ու համակերպվել ճարտարագետների պատրաստման անընդհատ փոփոխվող պահանջներին,
- ըստ ամենայնի նպաստել համակարգված գիտելիքներին տիրապետող լայն պրոֆիլի որակյալ մասնագիտական ներուժի ձևավորման գործընթացի զարգացմանը և այս բոլորին զուգընթաց իր վրա է վերցրել ոչ միայն գիտակ ու բազմահմուտ պրոֆեսիոնալի, այլև հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, օրինապահ, իր պետությանը հավատարմորեն ծառայող և բարոյական արժանիքների դավանող, բառիս ամենալայն իմաստով, բարեկիրթ անձնավորության ձևավորման հույժ կարևոր ու պատասխանատու հիմնախնդիրը:

Վերը թվարկվածի իրականացման դժվարին ճանապարհին մեր հաստատությունը միշտ էլ հավատարիմ է մնացել Պոլիտեխնիկի այն արժեքներին ու լավագույն ավանդույթներին, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորվել են պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների ու ուսանողների տարբեր սերունդների կողմից: Պոլիտեխնիկցին միշտ էլ աչքի է ընկել ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև հայրենասիրությամբ, լայն մտահորիզոնով, պատասխանատու որոշումներ ընդունելու յուրօրինակ ձիրքով և արագ կողմնորոշվելու ունակությամբ և այս առումով շատ բնական է ու տրամաբանական այն, որ պոլիտեխնիկցի պետական-քաղաքական գործիչների մի ստվար խումբ նվիրվածությամբ ու պատվով ծառայել ու շարունակում է ծառայել մեր ժողովրդին ու պետությանը:

Վերջին 15 տարիները մեր համալսարանի կենսագրության կառուցվածքային ու լայնամասշտաբ ծրագրային փոփոխությունների, փնտրտուքի ու հիմնականում ձեռքբերումների տարիներ էին:

Մենք հավակնոտ հիմնավորված քայլերով ձգտում ենք դառնալ իրավահավասար անդամն Եվրոպական բարձրագույն կրթատարածքի և ապահովել միջազգային չափանիշներին հարիր բարձրագույն տեխնոլոգիական կրթություն:

Հայոց անկախ պետականության կերտման ներկա ոչ այնքան դյուրին փուլում մենք ունենք ծանրակշիռ ասելիք ու անելիք և ինչպես միշտ` մեզանից պահանջում և կշարունակեն պահանջել բծախնդրությամբ ու հավատով, քանզի մենք ունակ, կարող ու բռունցքված ուժ ենք:

Այս լավատեսությունը թող երբեք չլքի մեզ և նեցուկ լինի բոլոր պոլիտեխնիկցիներին` աշխարհի որ ծայրերում նրանք գտնվելիս լինեն:

Նորություններ համալսարանից | Նայել են: 567 | Ամսաթիվ: 27 Апреля 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)|Գլխավոր մասնաշենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)|Գլխավոր մասնաշենք

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրավաժառանգորդն է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933թ.` ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող: Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980-1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)»: ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ. Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը:

ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Կրթահամալիրների կազմում գործում են բաժանմունքներ, դեպարտամենտներ և ամբիոններ: ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը:

Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով: Բացի նշված հիմնական ծրագրերից, Համալսարանն առաջարկում է նաև լրացուցիչ կրթական ծրագրեր՝ շարունակական կրթության իր կառույցների միջոցով: Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական պրոֆիլի բակալավրական 36 և մագիստրոսական 32 մասնագիտություններով:
Համալսարանն իր գործունեության 75 տարիների ընթացքում երկրին տվել է մոտ 110 հազար շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում: Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում` ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը:

Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ: ՀՊՃՀ հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում շուրջ 400 արտասահմանցի ուսանողներ: Համալսարանի 1000-ից ավելի հիմնական դասախոսական կազմի մեծամասնությունն ունի գիտական աստիճաններ: Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն:

Համալսարանն առաջատար դերակատարություն ունի Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում: ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա` եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ: Վերջին տասնամյակում Համալսարանը ձևավորել է միջազգային համագործակցության լայն ցանց, որն ընդգրկում է աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ և գիտական կենտրոններ:

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում:

Նորություններ համալսարանից | Նայել են: 586 | Ամսաթիվ: 27 Апреля 10

Համալսարանը բաղկացած է կենտրոնական և մասնաճյուղ-կրթահամալիրներից, ֆակուլտետներից, ամբիոններից և բաժանմունքներից:

Կրթահամալիրները` ՀՊՃՀ տարածաշրջանային կառուցվածքային ստորաբաժանումները, ստեղծվել են՝ հաշվի առնելով ՀՀ տվյալ տարածաշրջանի՝ ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական որակավորմամբ մասնագետների պահանջարկը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)|ՏԵՍՔ ՎԵՐԵՎԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

Ֆակուլտետները` համալսարանի կառուցվածքային ուսումնական հիմնական ստորաբաժանումները, իրականացնում են ուսումնական և գիտահետազոտական գործընթացները: Ֆակուլտետների կազմում ընդգրկված են ամբիոններ, լաբորատորիաներ և ուսումնական ու գիտական այլ օղակներ:

Ամբիոնները` ֆակուլտետների հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումները, իրականացնում են որոշակի մասնագիտության, մասնագիտացման մեկ կամ մի քանի դասընթացների ուսուցում և համապատասխան մեթոդական ու հետազոտական աշխատանքներ:

Նորություններ համալսարանից | Նայել են: 482 | Ամսաթիվ: 27 Апреля 10

Օրերս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Ո. Մարուխյանի անունով նամակ է ստացվել համալսարանի գործընկեր Ռուսաստանի Դաշնության Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի (ՄՊՏՀ) ռեկտոր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԱՊՀ երկրների Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի նախագահ Իգոր Ֆյոդորովից, որում, ի հավելումն ՀՊՃՀ-ին և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին ուղղված ամանորյա շնորհավորանքների, պ-ն Ֆյոդորովն իր գոհունակությունն է հայտնում ռեկտորին ընդհանուր տեխնիկական կրթությանն ու գիտությանը վերաբերող հարցերում համալսարանի ցուցաբերած ակտիվության համար` ի նպաստ Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի և ՄՊՏՀ-ի հետ համագործակցության բարեհաջող զարգացման: Նամակում, մասնավորապես, նշված է. «…հույս եմ հայտնում, որ 2010թ. համալսարանական մեր ասոցիացիան հաջողությամբ կհաղթահարի բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտները` պահպանելով և, միաժամանակ, շարունակելով ազգային կրթական համակարգերի լավ ավանդույթները»:
Նորություններ համալսարանից | Նայել են: 1367 | Ամսաթիվ: 26 Апреля 10

  ԵրՊԻ շրջանավարտների և բարեկամների Լոս Անջելեսի միություն, Հաղորդագրություններ

  , , , ,

ՀՊՃՀ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵրՊԻ շրջանավարտների և բարեկամների Լոս Անջելեսի միության նախագահ է ընտրվել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհրդի անդամ, ԵրՊԻ շրջանավարտ ԱԲՐԱՀԱՄ ԲՈՅԱՋՅԱՆԸ:

Սույն հաղորդագրությունը ստացվել է
ԵրՊԻ շրջանավարտների և բարեկամների
Լոս Անջելեսի միության նախկին նախագահ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐՄԵՆՅԱՆԻՑ
Նորություններ համալսարանից | Նայել են: 716 | Ամսաթիվ: 26 Апреля 10